Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան գրառումներից. «Մի քանի անգամ տարբեր միջոցառումներին առնչվել եմ այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության հետ: Չեմ կարող ասել, որ շատ հաճելի էր, որովհետև գալիս էին շներով, մի 10 հոգով, նախօրոք ամեն անկյուն զննում էին, խանգարում էին մեզ աշխատել, հարցեր, հյուրերի ցուցակներ, մետալոիսկածելներ և այլն: Միջոցառման ժամանակ ամեն մտնող դուրս եկողին ցուցակով ստուգում, զննում: Բայց հասկանում էինք, որ երկրի առաջին մարդու անվտանգության մասին է խոսքը ու այդ տղաները պարզապես անում էին իրենց գործը: Եվ անում էին լավ:

Չգիտեմ մեկ էլ ինչի հիշեցի: Հա, երևի որովհետև նախկինում նախագահները անվտանգության ղեկավարներ ունեին»: