անդիպմանը ներս մտած ադրբեջանցի, ոչ միայն Ադրբեջանի շարքային քաղաքացի չէ, այլ մեծ է հավանականությունը, որ հենց Իլհամ Ալիևի կողմից գործուղված էր այդտեղ, քանի որ ադրբեջանական պետական կառույցի աշխատակից է ու խիստ իշխանամետ:
Եթե ռազմական տեսանկյունից դիտենք այս քայլը, ապա սա կարելի է բնութագրել, որպես հետախուզական մեսիջ: Հետախույզների մոտ է ընդունված օպերացիան իրականացնելուց հետո հակառակորդի մոտ, որևէ բան թողնել, որպեսզի պարզ դառնա, որ իրենք եղել են այդտեղ:
Հիմա մնում է հասկանանք, թե ադրբեջանցի պետական աշխատակցին հայերի հանդիպմանը ուղարկող Իլհամ Ալիևը ինչ էր ցանկանում հասկացներ մեզ: