Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան,
– Պահանջում ենք, որ մեր գիտության մասին արտահայտվելուց առաջ նախ ուսումնասիրեք ոլորտի ձեռքբերումներն ու միջազգային ասպարեզում Հայաստանի բարձր ներկայացվածությունը։ Դուք չէի՞ք ասում,որ Հայաստանը գիտությամբ և տեխնոլոգիաներով զբաղվողի համար պետք է լինի իդեալական միջավայր։ «Կոֆե խմողների» պիտակ կպցնելո՞վ եք սարքում միջավայրը։ Ի վեջո, ով է Ձեզ այդպիսի ստեր փչել, որ կանգնում եք այդպես անհիմն խոսում։
– Հարգելի նախարար Արայիկ Հարությունյան, պահանջում ենք, որ վարչապետին տեղյակ պահեք, որ Ձեզ վստահված ոլորտն ամենևին կոֆե խմողների ոլորտ չէ։