Հայտնի դերասան Արտյոմ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ ահազանգելով, որ երթուղայինի վարորդը փորձել է մարմնական վնասվածք հասցնել իրեն:
«Մի հատ շատ հետաքրքիր դեպք եղավ: Պարզվում ա, օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ մի ինչ-որ գազելի շոֆեր կարա դանակ հանի ու օրը ցերեկով ուզենա իմ վիզը կտրի՝ ոչ ավել, ոչ պակաս կնոջս աչքի առաջ: Դեպքը որ եղել է, դիմացի մայթում կանգնած էր ոստիկանության մեքենա, հույս կար, որ կենդանի կմնայի, բայց ոչ մի ձայն-ծպտում չլսվեց»,- նշում է դերասանը և հավելում, որ այսուհետ իր մեքենայում էլ է սառը զենք պահելու: «Ու թող ոստիկանները գան ու փորձեն վերցնել էդ զենքը: Կյանքի գնով էլ չեն կարողանալու վերցնել զենքը, քանի որ իմ կյանքն է վտանգված»,- նշում է դերասանը:
Մանրամասները՝ տեսանյութում