Մի փոքր անկեղծանամ. Նիկոլն ու իր թայֆեն ինձ համար այլեւս զրո նշանակության են։ Երբ չկա բանականություն, երբ չկա բարոյականություն, երբ փակում ես մանկատունը, գնում մոմ վառելու'4 մեռած էրեխու համար էն եկեղեցում, որը ծնկի բերելը քո ենթագիտակցականը շարժող խորք է... Երբ երկու հարեւաններիդ (Վրաստան, Իրան) մոտ կրկին գունավոր հեղափոխության շեփորներ են հնչում, իսկ մյուս երկու հարեւաններդ քո մեռնելն են ուզում, իսկ դու, ցելոֆանի տոպրակն առած, ցելոֆանի փիլիսոփայությունն ես զարգացնում դուքանի վերածած քո փոքրիկ երկրում...

Ի՞նչ խոսենք քեզ հետ, ի՞նչ ասենք քեզ: Ո՞վ ես դու, որ խոսենք։ Վանոն կասեր' թողնենք իրեն իր ախմախության ու տհասության հետ միայնակ...

Բայց նայում եմ ԿԳՄՍ-ի առջեւ էս ցրտին նստած էրեխեքին, սիրտս լայնանում ա, բայց մի քիչ էլ ցավում՝ ցուրտ ա, ու հիշում, որ Նիկոլի հետ երկար աշխատած, նրա մտերիմ մեկն օրերս ասաց. «Լսի, դրա բախտն ամեն տեղ բերեց (Նիկոլին նկատի ուներ)»:

Չհամաձայնեցի․ վաղվա օրը ոչ ոք չգիտի, չես իմանա' ով ում առջեւ դուռը կփակի ու երբ, բայց ակամա հիշեցի, որ երբ ինքն էր ելել պայքարի, տաք էր...

#Աշխարը_ցուրտ_է_ու_խաբուսիկ