ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը գրել է.
«Հարգելի ընկերներ, համացանցում հերթական սուտ տեղեկությունն են տարածում, թե իբր ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Նոյեմբերի 15-ին ներկա է գտնվել «Վերնատուն» կոչվող հավաքին: Տեղեկացնեմ ձեզ, որ Կ.Զատուլինն այդ օրը ինձ հետ գտնվել է Հունաստանում` Աթենք քաղաքում, և մասնակցել է ուղղափառության համաժողովին:
Մի հավատացեք ամեն տեղեկության, ինչ տեսնում և կարդում եք համացանցում, օգտվեք ստուգված ինֆորմացիայի աղբյուրներից»: