Գագիկ Համբարյանը ֆեյբսուքում գրել է.

«Արայիկ Հարությունյանի «հալածյալ» կյանքը ԵՊՀ-ում (տե՛ս փաստաթուղթը)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շատ է սիրում խոսել այն մասին, որ մշտապես հալածվել է նախորդ իշխանությունների կողմից… Նախորդ իշխանություններին բնութագրում է հանցավոր և կոռումպացված… Նիկոլ Փաշինյանի քայլիստ վարչախմբի իշխանության գալուց հետո պարոն սուպերնախարարն ամբողջ եռանդով սկսեց «վրեժխնդիր» լինել նախորդ ռեժմից՝ իր կարծիքով արդարություն բերելով կրթական համակարգ' իբրև թե պայքարելով կոռուպցիայի դեմ և այլն…
Բարձրագույն կրթության ոլորտում առաջին զոհը Փաշինյան-Հարությունյան տանդեմի համար դարձավ Երևանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, որին Արայիկ Հարությունյանը բացահայտ մեղադրում էր կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ… Ի վերջո, մտավորական Արամ Սիմոնյանը, հաշվի առնելով ԵՊՀ-ի շուրջ ծավալվող անառողջ գործընթացները, հրաժարական տվեց, բայց մինչ այդ շռնդալից ապտակ հասցնելով պարոն Հարությունյանին՝ տապալելով հոգաբարձուների խորհուրդում իր հրաժարականի հարցի քննարկումը, որի ժամանակ թավշյա քայլիստները, ովքեր և ձևավորել էին այդ նույն հոգաբարձուների խորհուրդը, հայտնվեցին փոքրամասնության կարգավիճակում…
Սակայն վերջերս մի փաստաթղթի հանդիպեցի համացանցում և պարզեցի, որ, եթե որևէ մեկն այս երկրում կարող է մեղադրել նախորդ իշխանություններին կամ նույն Արամ Սիմոնյանին հալածանքների կամ իր նկատմամբ անարդար վերաբերմունքի մեջ, ապա Արայիկ Հարությունյանը այդ ցուցակում չի կարող լինել…
Այսպես, պարզվում է գիտթեկնածու Հարությունյանը 2011 թ-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2018 թ-ի օգոստոսի 31-ը, չմասնակցելով ասիստենտների պաշտոնի համար անցկացված մրցույթներին (քանի որ չի համապատասխանել մրցույթի պահանջներին, այդ իսկ պատճառով չի էլ մասնակցել մրցույթներին՝ կանխավ գիտենալով, որ դուրս է մնալու), ամեն տարի Արաբագիտության ամբիոնում ստացել է, չզարմանաք՝ 1,25 դրույք դասաժամեր, որի մասին շատ դեպքերում երազում են բազմաթիվ դոկտոր-պրոֆեսորներ… Ու այդ դասաժամերն ամեն տարի համապատասխան հրամանով նրան տրամադրել է, այո՛, այդ նույն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը…
Մինչ այդ էլ՝ 2009 թ-ի սեպտեմբերից մինչև 2011 թ-ի սեպտեմբեր ամիսը պարոն Հարությունյանը “մինչև մրցույթային ընտրություն անցկացնելը” պատճառաբանությամբ 1 դրույքաչափով դասաժամեր է ստացել Արամ Սիմոնյանի հրամանով նույն ամբիոնից…
Այս ամենից հետո Արայիկ Հարությունյանը, որն, ըստ օդում կախված լուրերի, չի էլ փայլել իր մտավոր կարողություններով, բայց մեծ քանակությամբ դասեր է ստացել Արամ Սիմոնյանի հրամանով, իրավու՞նք ունի ԵՊՀ-ի նախկին ռեկտորին վատաբանել կամ խոսել նախորդ ռեժիմի օրոք հալածվելու մասին…
Այս փաստաթղթից պարզվում է, որ ԿԳՄՍ նախարարը եղել է ՀՀԿ-ի և Արամ Սիմոնյանի «լյուբիմչիկը», քանի որ անհրաժեշտության դեպքում նրան մեկ քայլով՝ մրցույթ անցկացնելով դուրս կթողնեին ԵՊՀ-ից… Բայց չեն արել… Ժամանակին, սույն կերպարը, որը խոսում էր ՇՊՀ-ում ակադեմիզմի բացակայությունից, լավ կլինի բացահայտի, թե ում հովանավորության շնորհիվ է դասավանդել ԵՊՀ-ում և ինչպես է ստացվել, որ Արաբագիտության դասախոս Արայիկ Հարությունյանն իր վերջին՝ 6-րդ գիտական հոդվածը գրել է 2007 թ-ին… Ու նա իրեն թույլ է տալիս ինչ-որ մեկի ակադեմիզմից խոսե՞լ…
Այս ամենից հետո չեմ զարմանում, որ պարոն Հարությունյանի հովանավորյալները հիմնականում թերուս, դիլետանտ և չկայացածներն են…
Հ.Գ. Նախորդ ռեժիմից ես իրավունք ունեմ բողոքել, քանի որ Բաղրամյան 26-ի «դաբռոյի» արդյունքում ինձ և իմ կոլեգային են ազատել աշխատանքից, քանի որ շատ բաներ էինք բացահայտում ՇՊՀ-ի նախկին ռեկտոր, կարկառուն ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի հանցավոր գործունեության մասին, որին պարոն Փաշինյանի կառավարությունն այժմ բացահայտ հովանավորում է…
Չնայած այն հանգամանքին, որ մեր բուհում էլ կասեցված էին դասախոսի պաշտոնի համար անցկացվող մրցույթները, ինձ բուհից դուրս թողնելու համար նախորդ ռեժիմն այն փորձում էր վերականգնել ՇՊՀ-ում…
Իսկ Արայիկ Հարությունյանին կարելի է պատասխանել ԽՍՀՄ նախկին առաջնորդ Նիկիտա Խրուշչովի հայտնի ֆրազով՝ «Чья бы корова мычала, а твоя бы молчала»… Հետաքրքիր է, Արամ Սիմոնյանը չի՞ փոշմանել իր այս արարքի համար…»: