Նոյեմբերի 9-ին ԶԼՄ-ներից տեղեկացա, որ արտակարգ դեպքեր են տեղի ունեցել մայրաքաղաքում. խուլիգաններ 57-ամյա Թամելա Արզումանյանը և նրա ամուսինը՝ Հովհաննես Թորոսյանը, մուտք են գործել Երևանի Սբ. Զորավոր, Սբ. Գրիգոր Լուսավորիչ և Սբ. Աննա եկեղեցիներ և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ, թքել են պատարագը մատուցող հոգևորականների վրա, գոռացել և քաշքշել եկեղեցում գտնվող հավատացյալներին։

Սույն տիկնոջ և նրա ամուսնու անուն-ազգանուններն ինձ շատ ծանոթ թվացին, և կարճատև փնտրտուքից հետո պարզեցի, որ սրանք այն նույն տականքներն են, որոնք 2015 թ․-ից սկսած զբաղված են հակահայկական քարոզով, իսկ 2016-17 թթ․-ներին էլ աղերսում էին Ադրբեջանի կառավարությանը իրենց փրկել Հայաստանից և ապաստան տալ Ադրբեջանում։

2017 թ․-ի հունվարին ազերիական գրեթե բոլոր ԶԼՄ-ները մեջբերում էին Թամելայի և նրա ամուսնու հակահայկական թեզերը' կապված Արցախի և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Տիկինն իր հակապետական գործունեությունը թաքցնում էր հակաիշխանական քարոզի ներքո, որն ուղղակի խաբկանք է։ Չի կարող Հայաստանի իշխանություններից դժգոհող ինչ-որ մեկն ապաստան խնդրել Ադրբեջանից, որը մեզ համարում է թշնամական երկիր և ժողովուրդ։ Հայաստանի իշխանություններից դժգոհող անձը կարող է ապաստան խնդրել բոլոր երկրներում, բայց ոչ Ադրբեջանում։ Թամելա Արզումանօղլուի հակաիշխանական և հատկապես հակահայկական հայտարարությունները պաշտոնական Բաքուն օգտագործում էր մեր դեմ՝ միջազգային հանրությանն ապացուցելու, որ հայերին Արցախը պետք չէ, որ Ադրբեջանում հայերն իրենց անվտանգ և հարմարավետ են զգում։

Հիշեցնեմ, որ Թամելա Արզումանյան «պրոյեկտն» իր հակահայկական վայրահաչությամբ բավական ակտիվացավ այն ժամանակ, երբ պաշտոնական Բաքուն կյանքի էր կոչում, այսպես կոչված, «Հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմ» ծրագիրը, որի մեջ ընդգրկվել էին ՀՀ մի քանի մարգինալ քաղաքացիներ, ովքեր գումարի դիմաց մեծ հաճույքով համագործակցում էին ադրբեջանական գաղտնի ծառայությունների և ԱԳՆ-ի հետ՝ էլ ավելի սաստկացնելով հակահայ քարոզչությունը։

Ու հիմա այս ազգադավ տականք Թամելա կոչեցյալը, ով աղերսում էր Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևին իրեն տանել իր մանկության՝ Մինգեչևիր քաղաք, իր ոչ պակաս ստոր ամուսնու և դստեր հետ հարձակվում է Հայ առաքելական եկեղեցու վրա և այդ ամենը փորձում ներկայացնել որպես կաթողիկոսի դեմ բողոքի ակցիաներ։ Իրականում այս ամենի հետևում ավելի վտանգավոր ուժեր և կառույցներ են կանգնած, որոնց գլխավոր նպատակն է քանդել ՀԱԵ-ին։

Չեմ զարմանա, եթե պարզվի, որ այս հակաեկեղեցական և հակապետական ակցիաները ևս հովանավորվում և ֆինանսավորվում են պաշտոնական Բաքվի կողմից։ Հիշեցնեմ նաև, որ այս տիկնոջը մեծ հաճույքով հարթակ են տալիս ադրբեջանական հայալեզու բոլոր կայքերը, և վերջին անգամ այս ստորը հարցազրույց է տվել armenia.az կայքին սույն թվականի մարտի 7-ին և կրկին հանդես եկել հակահայկական և հակապետական կոչերով։

Հ.Գ. Հետաքրքիր է, Հայաստանի գործող իշխանությունների' դիտորդի կարգավիճակով այս ամենին վերաբերվելու փաստը։ Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանի գործակալ, խուլիգան Թամելայի և նրա ընտանիքի հակաեկեղեցական գործողությունները դուր են գալիս պարոն Փաշինյանի կառավարությանը։