Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ.
1. Հանդես գալ հայտարարությամբ և պատասխանել Էրդողանի սուտ հայտարարությանը արխիվները բացելու մասով: Մեր արխիվները միշտ բաց են եղել:
2. Շտապ հեռախոսազրույց ունենալ սենատոր Լինդսի Գրահամի հետ, ով վետո է կիրառել բանաձևի նկատմամբ հասկանալու տրամադրվածությունը:
3. Հեռախոսազրույցի ընթացքում փորձել առաջինը չբացել վետոյի թեման: Սա ԱՄՆ ներքին գործն է (եթե սենատորը խոսի թեմայի մասին, ապա Փաշինյանը պետք է խնդրի վետո կիրառելու փոխարեն պարզապես դեմ քվեարկել բանաձևին, բայց բլոկ չանել):
4. Խոսել բացառապես Էրդողանի սուտ հայտարարության մասին, ներկայացնել իրողությունը: Սենատորը հեռախոսազանգի տողատակը վստահաբար կհասկանա:
Եթե հեռախոսազրույցը ուշանում է կամ չի կայանում, վարչապետի անունից սենատորի հետ կարող է հանդիպել Լիլիթ Մակունցը, ով այս պահին Վաշինգտոնում է: Խոսել՝ վերը նշված նրբությունները հաշվի առնելով:
Սա Հայաստանի իշխանությունների համար ստեղծված լեգիտիմ առիթ է թեմայի մեջ ներքաշվելու համար:
Ուզում եմ՝ հարցի լրջությունն ու կարևորությունը հասկանան մեր ազգի համար:
Զանգեք Վաշինգտոնի ժամանակով 9:45, էդ ժամին ոնց որ ազատ ա։