Այս տարվա երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանում ծնված երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա նույն ժամանահակահատվածում արձանագրված ցուցանիշը:

Եթե անցած տարվա այդ ժամանակահատվածում ծնվել էր 18 հազար 258 երեխա, ապա այս տարվա երկրորդ եւ երրորդ եռամսյանկների ընթացքում ծնված երեխանիրի թիվը կազմել է կազմել է 18 հազար 493, կամ 235-ով ավելի:

Ծնունդների թվի աճը մեծ չէ անշուշտ, սակայն պետք է հաշվի առնել, որ անցած առնվազն 5 տարիներին այդ ցուցանիշը մեղմ ասած գահվիժում էր, ինչը ակնհայտ է դառնում բերված գծապտկերի ուսումնասիրությունից:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունից հետո հայկական ընտանիքներում ապագայի նկատմամբ դրական սպասումները մեծացել են եւ համապատասխան ժամանակ էր անհրաժեշտ որպեսզի այդ սպասումները ակներեւ դառնային լույս աշխարհ եկած երեխաների թվի աճի տեսքով:

Սրան ավելացնենք, որ հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնութնունների թվի աճ, ամուսնալուծությունների թվի նվազում: