Քանի որ կրության և գիտության ոլորտը, իշխանության թեթև ձեռքով, հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում, ապա հարկ եմ համարում արձանագրել որոշ կարևոր դիտարկումներ.
1. Հայաստանի նոր իշխանությունը չունի համալիր և համակարգային պատկերացում կրթության և գիտության համակարգում առկա լուրջ խնդիրների վերաբերյալ;
2. Անցած մեկ և կես տարվա ընթացքում Հայաստանի նոր իշխանությունները չեն մշակել և հանրությանը չեն ներկայացրել կրթության և գիտության զարգացման հայեցակարգ, ռազմավարություն, գործողությունների ծրագիր և ժամանակացույց: Պատճառը թեևս նույնն է. անկարողություն և տեսլականի բացակայությունը;
3. Կրթության, գիտության և այլ հարցերի նախարարությունը իր ամբողջ ներուժը կենտրոնացրել է ԲՈՒՀ-երի և դպրոցների վրա տոտալ վերահսկողության և քաղաքական ազդեցության հաստատման ուղղությամբ;
4. Հայաստանի կրթական հաստատությունները, ոսուցիչներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ՀՀ բարձրագույն իշխանության և հատկապես, վարչապետ Փաշինյանի կողմից չեն արժանանում պատշաճ ուշադրության և հարգանքի:(Ապացույցները կներկայացնեմ ասվածի առնչությամբ կասկածների առկայության դեպքում):
5. Կոնկրետ ոլորտների պետական քաղաքականության մշակման ընթացքում, եթե իհարկե այդպիսիք մշակվում են, ՀՀ իշխանությունները չեն օգտվում Հայաստանի գիտա-ակադեմիական շրջանակների կողմից մշակված հարյուրավոր թեկնածուական և դոկտորական ատենախողություններից, գիտական հոդվածներից, մենագրություններից և դրանցում առաջ քաշված առաջարկություններից և լուծումներից
6. Կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը կրում է տարերային բնույթ, համակարգված չէ, համաձայնեցված չէ տասնյակ հազարավոր մանկավարժների և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի հետ:
7. Կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը հիմնված չէ Հայկական շահի վրա և չի ծառայում այդ շահին: Այս քաղաքականությունը հիմնված է համընդհանուր (գլոբալ) շահի վրա և միտված է ՀՀ կրթական համակարգը համընդհանուր շահին ստորադասելուն և այդ շահին ծառայեցնելուն:
Կարծում եմ, նշվածը բավարար է կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ձախողված և տապալված համարելու համար:
Ուրախ կլինեմ լսել հակափաստարկներ, եթե այդպիսիք գտնվեն: