«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգայինից ու ապազգայինից անդին. ահագին բաների նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ առաջացած լարվածության մասին. Մեր հանրությանը բորբոքած իրական վեճն արժեհամակարգային, աշխարհայացքային ու քաղաքական ենթատեքստ ունի։ Քաղաքականի մասն այն է, որ ով մտքում ուզում է, բայց դեռ ինչ-ինչ պատճառներով չի բարձրաձայնում «Նիկո՛լ, հեռացի՛ր»–ը, նախարարի դեմ է կռիվ տալիս։ Ինչ վերաբերում է հարցի արժեքային ու գաղափարական կողմին, ապա վեճը նոր չէ։ Պարզունակ, մակերեսային և հակապետական են բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ առաջադեմ երևալու համար պետք է մերժել ազգայինը, ավանդականը։ Այս տեսակը չկայացած քաղքենին է, որին սովետի ժամանակ թվում էր, թե հայերեն լեզուն պետք է գործածվի կենցաղային շփումներում, իսկ մյուս դեպքերում պետք է հարգի լինի ռուսերենը։ Ըստ սովետահայ քաղքենի «մտավորականի» կամ կուսնոմենկլատուրշիկի՝ հայերենը ցածր որակի շփումների համար է, իսկ ռուսերենը՝ ակադեմիականի ու բարձր կարգավիճակայինի։ Հիմա սրանք բոլշևիկից դարձել են «լիբերալ», ռուսերենը փոխարինել են անգլերենով, ու կարծում են, թե հայերենի հաշվին օտար լեզվին տեղ տալն առաջադիմության նշան է։ Օտար լեզու, այո՛, պետք է սովորել, բայց ո՛չ հայերենի հաշվին։ Հայերենի բանալին, հակառակը, կօգնի ավելի հեշտ յուրացնել օտարը։ Նախ պետք է ազգային լեզվամտածողություն ձևավորել, ապա նոր միայն անցնել «ինտերնացիոնալին»։ Վերջինիս դու պետք չես, եթե բան չունես ավելացնելու որպես ինքնուրույն տեսակ։ Ի դեպ, ավանդականի տակ չպետք է հասկանալ «Կնիկը պետք ա մարդու ոտերը լվա, ջուրը խմի», «Ով էշ, ես՝ փալան», «Երեխուն ինչքան ծեծես, էնքան ճիշտ կմեծանա», «Ծեծում ա, ուրեմն՝ սիրում ա», «Աղջի՛կ, քեզ ասում եմ, հա՛րս՝ դու հասկացիր», «Մարդի ծեծած, վարդի ծեծած» և նմանատիպ այլ կոդերը։ Դա էլ մյուս ծայրահեղությունն է։ «Ավանդականի» ու «միջազգայինի» ծայրահեղությունները ձևով տարբեր, բայց բովանդակությամբ նույն հետադիմական ու փրփուրային երևույթներն են։ Ազգայինն ու ավանդականը միշտ համամարդկայինի և առաջադիմականի հետ են զուգահեռվում։ Ազգային ու համամարդկային արժեք ունեն Հովհաննես Թումանյանի փիլիսոփայությունը, Գարեգին Նժդեհի պատկերացումները պետության և քաղաքականության, ինչպես նաև մտավորականության տեղի ու դերի մասին, Վահան Տերյանի հոգևոր Հայաստանի մասին ուրվագծերը, Ռաֆայել Իշխանյանի 3–րդ ուժի բացառման օրենքի գաղափարը, Մովսես Խորենացու «Ողբը», Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», Գրիգոր Նարեկացու աշխարհայացքը, Պավլիկյան և Թոնդրակյան շարժումները և այլն։ Ավանդականը «քյառթը» չէ։ Արամ Խաչատրյանը, «Pink Floyd»–ը, Կոմիտասը կամ Բախը համամարդկային են ու դրանով իսկ գտնվում են նույն հարթության մեջ։ «Led Zeppelin»–ի տղաները հա՛մ անգլիական են, հա՛մ ինտերնացիոնալ։ Մալխասի ջազի մեջ էլ ազգայինի ու համամարդկայինի խառնուրդ կա։ Դրա՛նք են սինթեզն ու արժեքը, այլ ոչ թե հայերենով մատուցվող անճաշակ կլկլոցները կամ օտար լեզվով հրամցվող անհասկանալի բղավոցները։ Առաջադիմականը «քննարկում» բառի փոխարեն «դիսքաշն» կամ «բարևի» փոխարեն «պրիվետ» բառերն օգտագործելը չէ։ Առաջադեմը այլասերվածության էպատաժային քարոզ անելը չէ։ Մարդու իրավունքը ենթադրում է նաև այլ կարծիք ունեցող դիմացինի իրավունք, ոչ թե փոքրամասնության իրավունքի դիկտատորական պարտադրում. դա արդեն դեմոկրատիայի պրոֆանացիա է՝ մյուս ծայրահեղություն։ Ավանդական ընտանիքն արխաիզմ չէ։ Ավանդական ճանապարհով երեխա ունենալը հնամաշ գաղափար չէ։ Հակառակ բաները տողատակերով քարոզողներն, իմ խորին համոզմամբ, մարգինալ են, որոնք իրավունք ունեն այդպիսին լինելու, բայց իրավունք չունեն մարգինալիզմն այլոց պարտադրելու։ Ես հանդուրժող եմ մինչև այն պահը, երբ իմ տարածք են մտնում՝ առանց ինձ հարցնելու։ Ազգային «ես»-ից փախչելը գեղցիություն է։ Ազգայինով ենք մենք մեր գույնը տալիս աշխարհին ու դրանով ենք հետաքրքիր դառնում ուրիշների համար։ Առանց ազգայինի մենք տերև ենք առանց ծառի։ Կամ լավագույն դեպքում՝ տաշեղ։ Ազգային ինքնության պահպանությունից չի կարելի կոմպլեքսավորվել։ Դա չկայացած մարդկանց բարդույթ է։ Այդ բարդույթը հատկապես ներհատուկ է հեղափոխական ալիքի միջոցով վերև բարձրացած դատարկ դուրսպրծուկներին։ Մի ժամանակ հայ բոլշևիկներն էին բոլշևիկներից ավելի բոլշևիկ ուզում երևալ ու այնքան էին «գլոբալացվել», որ Աթաթուրքին ոսկի ու զենք էին հասցնում՝ կուրորեն հավատալով «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» կարգախոսին և Թուրքիայի «կարմրելուն»։ Ազգայինին «յախք» ասողներն իրականում փոքր մարդիկ են, ովքեր ուզում են մեծ երևալ և «գլոբալացվել» ազգային «մենք»–ից փախչելու և այդ «մենք»-ի դեմ կռիվ տալու միջոցով։ Մեր ազգային ինքնության թիվ մեկ ինստիտուտը հայոց լեզուն է։ Այն կարող է հարստացվել, կարող է արդիականացվել, բայց պետք է մնա որպես հայկականության գլխավոր տաճար, որի շուրջ է կառուցվում հայկական կոդը։ Հայաստանի Հանրապետությունն ու Հայոց լեզուն այն գլխավոր հաղթաթղերն ու սուբյեկտներն են, որոնցով մենք կարող ենք աշխարհից վերցնել ու աշխարհին տալ։ Կարող ենք հարստանալ ու հարստացնել»: |
«Ով ուզում, բայց դեռ չի բարձրաձայնում «Նիկո՛լ, հեռացի՛ր»–ը, նախարարի դեմ է կռիվ տալիս». Անդրանիկ Թևանյան
23:46 - 11.Նոյեմբեր.2019
Առաջարկում ենք նաև
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
31/01/24 17:58
Որևէ մեկից որևէ բան չենք խլում. ֆինանսների նախարարը՝ մասնավոր ընկերություններում կառավարության բաժնեմաս ունենալու մասին
27/06/22 13:00
Հակասանիտարական ու համաճարակային վտանգ՝ Աբովյան քաղաքում. կեղտաջրերը ողողել են պետական կառույցների տարածքը
16/04/22 17:44
Այս օրերը դավաճանության և ուրացումի օրեր են, մեր ինքնության, նկարագրի վաճառքի օրեր են. Բագրատ Սրբազան
07/12/19 12:38
Հոգնել եմ դստերս և թոռներիս համար ապրելուց, ուզում եմ կյանքս վայելել, բայց աղջիկս թույլ չի տալիս
16/10/19 11:59
«Սադրիչը կանգ չի ուզում առնել». Անդրանիկ Թևանյան
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
Լրահոս
14:07
Եվրոպան այսուհետ լինելու է այն կոնֆետը, որով իշխանությունը կազմակերպելու է իր բոլոր պրոցեսները. Հովհաննիսյան
11:31
Մինչ Փաշինյանը և թիմակիցները զվարճանքի մեջ են. Ադրբեջանը դիվանագիտական նախապատրաստություն է տեսնում
13:20
Իսրայելը պատերազմին զուգահեռ հասցնում է ամենշաբաթյա ռեժիմով ռազմական մատակարարում հասցնել Ադրբեջանին. Աբրահամյան
13:20
Ինչքան հայոց բանակն էր պարտված Արցախն ազատագրելու ժամանակ, այնքան էլ ռուսական բանակը՝ Ուկրաինայում. Շարմազանով
12:40
Իշխանության մնալը երաշխավորում է աղետ, բայց իշխանափոխությունը մեխանիկորեն չի ենթադրում լավ զարգացում. Վահե Հովհաննիսյան
11:00
ԱԽ քարտուղարի կողմից ՌԴ-ի հասցեին վերջերս հնչեցրած մեղադրանքը մտահոգիչ իրավիճակ է ստեղծում. Աբրահամյան
14:30
Ադրբեջանը արտահոսքի միջոցով փորձում է ՀՀ-ին մեղադրել նախապատրաստվող գործողության մեջ. Աբրահամյան
18:10
Պաշտոնյաներն այնպես են խոսում, կարծես նրանց խնդրանքով չէին ռուս զինծառայողները տեղակայվել ՀՀ-ում․ Տիգրան Աբրահամյան
11:49
Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձևաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա+Ռուսաստան, հերթում Իրանն է
12:00
Ներքին Հանդում վերջին սադրանքը աստիճանաբար տեղափոխվեց հակառուսական բախումների դաշտ. Աբրահամյան
12:16
Ֆրանսահայ հերոսի մասին հուզիչ տեքստեր հնչեցնողը զուգահեռ երկարացնում է զոհված հերոսի ծնողի կալանքը
10:30
Ալիևի երդմնակալության ելույթը խորքային իմաստով ուղղված էր ոչ միայն ՌԴ-ի, Իրանի,այլ նաև Թուրքիայի դեմ
13:00
ՀՀ-ն երբեք ՌԴ-ից այսքան կախված չի եղել, որքան այսօր՝ Փաշինյանի ձախողված բեմադրությունների պատճառով. Աշոտյան
12:35
ՌԴ-ն դիտորդների տեղակայումն ընդունում է որպես իր ներկայությանը, ազդեցությանն ու հեղինակությանը հասցվող վտանգ
13:01
Ալիևն ասում էր ՀՀ տարածք ենք ներխուժել, որ ավելի հստակ հասկանանք` հայերը ռևանշի՞ են դիմում, թե՞ ոչ
09:07
Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում` անհամարժեք (անհամեմատ մեծ) հարված հասցնելն է. Տիգրան Աբրահամյան
10:31
Մեկ շաբաթվա մեջ ինչ ասես չգրվեց, էլ սահմանագիծ հատածը ԵՄ «շպիոն» է, էլ լեռնագնաց է, էլ զբոսաշրջիկ
12:59
Հիմնական ռեսուրսը պետք է ուղղվի բանակին, եթե սա զուգահեռ չարվի, ապա հետևանքները շատ ծանր են լինելու
11:00
Մեր ազգը իսկապես գտնվում է խորը ճգնաժամի մեջ, այդ իմաստով համաձայն եմ Սրբազան հոր հետ․ Չալաբյան
16:00
Իշխանությունները որ խելք ունենային, այս հայտարարություններով կփակեին այսպես կոչված անկլավների թեման
10:20
Ինչպե՞ս բնաջնջել և իսպառ վերացնել հայությանը․ սա էր Նիկոլի հարցազրույցի իմաստը․ Արտակ Զաքարյան
10:50
ՀՀ իշխանության` երկրի վերջին խորհրդանիշները զոհաբերելուն ի պատասխան Անկարայից հորդորներ են հնչում
11:20
Ադրբեջանն իր գործողություններով վնաս է հասցնում Արևմուտքի` Հարավային Կովկասում ռազմավարական նպատակին
10:24
Իշխանությունը հանձնման ենթակա տարածքների մասով նախապես մեղավորների շրջանակ է ուրվագծում․ պատգամավոր
15:33
Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Իրաքում․ սա ևս մեկ ցուցիչ է, թե ինչպիսի «հարևաններ» ունենք․ իրանագետ
11:40
Ինչո՞ւ է Փաշինյանը շարունակում խոսել Արցախի հանձնումից և փորձում արդարացնել իր քայլերը․ պատգամավոր
11:20
Ինչ-որ փուլում կա´մ Հայաստանը գնալու է նոր տարածքների հանձնման, կա´մ Ադրբեջանը պատերազմ է սկսելու
09:17
Սերժը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» էր ուղարկում Թուրքիային, իսկ Նիկոլի ժամանակ ՀՀ-ն դառնում է վիլայեթ. Շարմազանով