ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի ֆիլմի պատմություն, կամ Փաշինյանի հերթական ստերը. Փաշինյանը փաստացի հաստատեց, որ ինքն է պատասխանատուն
- Հայ եկեղեցու պատմության դասավանդումը դպրոցներից հանելու
- Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները բուհերում պարտադիր չուսումնասիրելու
- Նախարարի կողմից դպրոցից քահանային հեռացնելու
- Ազգային ժողովից տրանսգենդերության քարոզ իրականացնելու
- Սեռափոխված անձին նվիրված ֆիլմը պետական բյուջեից ֆինանսավորելու համար:
Պետք է հեռանա ոչ միայն նախարարը, այլ նախ և առաջ Փաշինյանն ու իր ապազգային նեոբոլշևիկյան պոպուլիստական իշխանությունը:
Հ.Գ.
Իսկ եթե Փաշինյանն այդքան շատ է հարգում մեր չեմպիոններին, կարող էր այդ 20 միլիոնը տրամադրել մեր օլիմպիական չեմպիոնների մասին ֆիլմ նկարելու համար:
Կարծում եմ՝ Հրանտ Շահինյանից մինչև Արթուր Ալեքսանյան, մեր բոլոր օլիմպիական չեմպիոններն արժանի էին դրան:
Այնպես որ, կեղծ սպորտասեր մի ձևացեք, պարոն: Ամեն ինչ պարզ է:
Ո՛չ կարաբինաների և տրանսգենդերների քարոզին:
Հայկը հաղթելու է ոսոխ Բելին»: