Հրապարարակվել է անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, որում Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի 63-ամյա պրոֆեսոր Օլեգ Սոկոլովը փորձում է ազատվել 24-ամյա ասպիրանտ Անաստասիա Եշենկոյի մասնատված մարմնից:
Տեսանյութում երևում է, թե ինպես է նա մոտնում Մոյկի ափին, որտեղ փորձում է ջրասույզ անել աղջկա մարմնի մասերն ամփոփող փաթեթը։ Տեսնելով պատահական անցորդին՝ նա ձևացնում է, թե ուղղակի եկել է զբոսնելու:
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, պրոֆեսորին կալանավորել են Ադմիրալտեյսկի շրջանի Մոյկի ափին: Նրան չի հաջողվել ջրասույզ անել իր զոհի մարմինը: Սոկոլովը ստիպված է եղել սուզվել սառը գետում, որտեղից նրան դուրս են բերել հարբած վիճակում։
Այժմ պրոֆեսորը հիվանդանոցում է, նրա բնակարանում աշխատում են քննիչները։ Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով։