Զարմանալի է, որ մեր հարևան Թուրքիան և Ադրբեջանը մեծ գումարներ են ծախսում իրենց կողմից խեղաթյուրված պատմությունը ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային հարթակում ներկայացնելու համար, որն ընկած է իրենց կողմից տարվող ժխտողականության քաղաքականության հիմքում, իսկ մենք մեր բուհերում հայագիտական առարկաները դարձնում ենք ոչ պարտադիր։
Այնինչ Հայոց պատմության, գրականության և լեզվի նկատմամբ հետաքրքրությունը տարբեր ձևերով պետք է ավելացվի ոչ միայն մեր բուհերում, այլև մեր երկրից դուրս։ Իշխանություններն՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, այս առումով լուրջ մտածելու տեղ ունեն։