ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հարցաքննվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահին վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա: