ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վերջին օրերին մտածում էի գրել, թե համբերատար լռել, բայց ամեն դեպքում որոշեցի գրեմ:

Ուրեմն, ինչպես շատերդ գիտեք ես ապրել մեծացել եմ Երևանի ամենապահպանողական վարչական շրջաններից մեկում՝ Արեշում, որտեղ գործում և մինչ օրս էլ գործում են չգրված կանոններ, որոնք յուրահատուկ են արեշցիքին: Սա ուղղակի:

Ես 90-ականներին սկսեցի լսել ռեփ և ռոք, ինչը խորթ էր տեղի բնակչության և մասնավորապես իմ ընկերների շրջանում, անգամ տղայական «բազարներ» ենք արել մշակութային իմ ընտրության համար, բայց հաղթահարել, պատվով ենք դուրս եկել:

Ես նաև սիրում եմ ռաբիզը՝ չոր, երբեմն կլկլոցախառն ելևէջներով, մանավանդ խմած ժամանակ, բայց դա ինձ չի սահմանափակում զուգահեռ լսել Զեփփելին, Փարփլ (հա ես դասական ռոքի սիրահար եմ) կամ Թուփաք, Բիգգի...

 

Այսօր իմ նախկին «հակառակորդներից» շատերը ներկա են Ջամիռոքայի համերգին:

Ասածս էն էր, որ , կներեք անկեղծ զրույցի համար....»