Վերակենդանացման բաժանմունքների մահճակալների զբաղվածության մասին տեղեկությունը շուտով հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով, որը շտապօգնության անձնակազմին թույլ կտա նախապես որոշել, թե ուր տեղափոխել հիվանդին: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` կատարելով գրառում ֆեյսբուքյան իր էջում.
«Հերթական նորարարական և էլեկտրոնային գործիքը առողջապահությունում:
Երևի կհիշեք, որ երբեմն տեղ չի լինում վերակենդանացման բաժիններում և շտապօգնությունը պացիենտին ստիպված մեկ բուժհիմնարկից տեղափոխում է մեկ այլը։
Այս էլեկտրոնային գործիքով շուտով հասանելի կլինի բոլոր վերակենդանացման բաժանմունքների մահճակալների զբաղվածության մասին տեղեկատվությունը, որը ՇՕ-ին թույլ կտա նախապես որոշել, թե ուր տեղափոխի պացիենտին։
Գործիքը նաև հասանելի է բոլորի համար այս հղումով՝ https://armed.am/govlimits/?pg=freebeds
Ինչպես նաև հիշեցնում եմ, որ հասանելի է Հայաստանում պետպատվեր ունեցող բոլոր բուժհաստատությունների պետպատվերի չափի մասին գործիքը, ներառյալ գումարների ծախսը այս հղումով՝ https://armed.am/govlimits»,-գրել է նախարարը։