ԻԻՀ նախագահ Հ․ Ռուհանին «Թվիթեր» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ Իրանն այսօրվանից՝ 06․11․2019թ․, սկսում է Միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների նվազեցման չորրորդ քայլը։

Նա շնորհակալություն է հայտնում ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարությանը, որի վարած քաղաքականության արդյունքում շուտով իրանական «ֆորդո» միջուկային կենտրոնն ամբողջ թափով սկսելու է իր աշխատանքները։

Դե ինչ, ընկերնե՛ր, առանց այն էլ վառոդի տակառ հիշեցնող տարածաշրջանը, կարծում եմ, էլ ավելի է լարվելու։
Թեժ է լինելու։