Ատելության կուսակցության տղաներին և աղջիկներին հրահանգավորված է բռունցք դառնալ և «փրկել» Արայիկ Հարությունյանին: «Փրկել» նրան այն ժողովրդից, որի վճարած հարկերով Արայիկը սեռափոխման մասին ֆիլմ ու անհասկանալի փերֆորմանսներ է ֆինանսավորում, այդ նույն ժողովրդի վճարած հարկերից գաղտագողի, բոլորից թաքուն 1.5 միլիոն դրամ է տանում տուն, որ հայոց լեզվի ու հայ եկեղեցու պատմության վրա հարձակումներ գործի:

Ակնհայտ է՝ Ատելության կուսակցությունը հայտնվել է իր իսկ փորած ատելության փոսում և հիմա հնձում է այն, ինչ ցանել է: Ի դեպ, պետք է շնորհավորել Ատելության կուսակցության շարքայիններին, որ ո՛չ սերմացու գողացող մկան նման 1.5 միլիոն են թռցնում պետական բյուջեից, ոչ էլ սուպերնախարար են: Պետք է շնորհավորել նրանց, որ ստիպված են Արայիկի «ջառման քաշել»՝ ներքուստ համաձայն չլինելով կատարվող խայտառակության հետ, միևնույն ժամանակ ստիպված լինելով հրապարակավ «փրկել» Արայիկին ժողովրդից: Պետք է շնորհավորել նրանց, որովհետև վերջապես հասկանալու են, թե ինչու այլևս իրենց չեն ծափահարում, և ինչպես «ջրի բերած, ջրի տարած» սկզբունքով մսխվեց լեգիտիմության ողջ պաշարը: Պետք է շնորհավորել, որ վերջապես իրենք իրենց մաշկի վրա սկսում են զգալ Նիկոլ Փաշինյանի ստեղծած ընտանիքապետության ողջ պերճանքն ու թշվառությունը:

#Երկիր_ՀԺ