«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի քաղաքացիներ, հատկապես Վանաձորում և Գյումրիում բնակվող, վաղը ժամը 12:00-ին ձեր քաղաքներում Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի օնլայն հանրային քննարկում: Ուղիղ տեսակապի միջոցով, հատուկ տեղադրված մեծ հեռուստաէկրաններից Սիսակ Գաբրիելյանը և ես մոտ երկու ժամ կներկայացնենք աշխատող ուսանողների եկամտահարկը ուսման վարձի նպատակով հետ վերադարձնելու մեր օրենսդրական նախաձեռնությունը: Օնլայն քննարկման ընթացքում հնարավորություն կունենաք հնչեցնելու ձեր առաջարկները և տալ հարցեր բանախոսներին:

Հանրային քննարկումը Երևանից կմոդերացնի Հայկ Կոնջորյանը, որը կհնչեցնի նաև այլ համայնքներից մեկնաբանություններում արվող օնլայն հարցերը:

ԻՄ ԽՈՍՔԸ անունը կրող այս քննարկումը հաջողությամբ կազմակերպելու դեպքում, ֆորմատը մեր միջազգային գործընկերների National Democratic Institute (NDI) հետ համատեղ կդարձնենք պարբերական քննարկման առարկա դարձնելով հանրային հնչեղության այլ նախագծեր, ներառելով Հանրապետության շատ այլ քաղաքներ և գյուղեր:

 

Խնդրում եմ եղեք ակտիվ, մասնակից դարձեք հանրային կառավարման գործընթացին: Շնորհակալություն...»: