Անշուշտ, դրական է դեպի բյուջե հարկային մուտքերի աճը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հարկը (հարկեր, տուրքեր այլ վճարներ)՝ որպես էդպիսին, բյուջետային եկամուտների հիմնական աղբյուրներից է: Միևնույն ժամանակ, 1000 խոշոր հարկատուների ցանկն իրական բիզնես-միջավայրի բնութագրիչներից է: Այս իմաստով ուշագրավ է երկու հիմնական շեշտադրում․
1. Հարկերի ավելացումը,
2. Խոշոր հարկատուների ցանկի կառուցվածքը:
✔️Հարկերի ավելացում
Խոսում է երկու հիմնական երևույթի մասին՝ տնտեսությունում ստվերի կրճատման (արդարև, դրա մասին է վկայում նաև աշխատողների թվաքանակի աճը) և գործունեության ծավալների ընդլայնման:
✔️Հարկատուների ցանկ
Շարունակվում է միտումը, որ ցանկում առավելապես տեղ են գտնում ներկրող կամ ներկրող և իրացնող, ծառայություններ մատուցող ընկերությունները: Տեղական արտադրությամբ զբաղվողների թիվն առաջատարների մեջ շատ քիչ է: Այսինքն՝ հարկային բեռի աճով պայմանավորված՝ դրական երույթներն առչնվում են ավելի շատ այդ ընկերություններին, քան տեղում արժեքի ստեղծման հետ կապված հայրենական կազմակերպություններին:
Իսկ ահա այն միտումը, որ հարկային բեռի աճի գործակիցն ավելի բարձր է խոշոր հարկատուների մեջ ամենախոշորների մոտ, խոսում է մի երևույթի մասին. խոշորներն ավելի են խոշորանում, ինչը տնտեսության համար լավ ազդակ չէ:
Ընդհանուր առմամբ, 1000 խոշոր հարկատուների ցանկը, տնտեսության իրական հատվածի կարևորագույն ցուցիչներից է, որի ուսումնասիրությունից պետք է հետևություններ արվեն:
Կից նյութը՝ 2019թ. առաջին 1000 հարկատուները. խոշորներն ավելի են խոշորանում