ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Դուշանբեի արդեն պատմական դարձած վերելակի «առեղծվածի» մասին ցանկանում է մանրամասներ ներկայացնել.
«Դուշանբեի արդեն պատմական դարձած վերելակի «առեղծվածի» մասին վարչապետի երեկվա արած դիտարկմանը ևս մի նյուանս ավելացնեմ։
Վերելակում, բացի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից ու առաջինի անվտանգության ծառայության ղեկավարից, Սոմոն պալատի երրորդից չորրորդ հարկ տեղափոխվելիս (այսինքն մի ամբողջ 15 վայրկյան) գտնվել են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևն ու Թուրքմենստանի փոխվարչապետ Պուրլի Աղամուրադովը։
Ինչպիսի հրաշալի կազմ՝ դարի դավադրությունը հյուսելու համար»: