«Քաղաքական ասպարեզում մի նոր փուլ է սկսվում, դեռ շարունակվելու է պայքարն իրական ազգային, ժողովրդավարական պետություն կառուցելու համար, պետություն, որը ժամանակակից է, արդիական, բայց, միևնույն ժամանակ, խարսխված է մեր ազգային արժեքների վրա: Դատարկ դաշտը լցվելու է նոր, հզոր կուսակցություններով». նոյեմբերի 2-ին նման քաղաքական գնահատականով է հանդես եկել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ ելույթ ունենալով «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում:
Ըստ Վ.Մանուկյանի՝ քաղաքականությունը պայքար է, և այն դժվար գործ է: Պայքարի ժամանակ հակառակորդներ են ծնվում, և շատ հզոր պետք է լինել՝ այդ հակառակորդների նկատմամբ ատելությամբ չլցվելու համար:
«Մեծ բարոյականություն է պետք, որ պայքարի ժամանակ մեկ ընտանիք դարձած կուսակցությունը չդառնա թայֆա»,-ամփոփել է Վ. Մանուկյանը: