ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովուրդ ջան, հեչ չտխրեք, վաղը լուսադեմից սկսած երկինքը լիարժեք կպարզի և տեղումները բոլոր մարզերում կդադարեն։ Առաջիկա 10 օրը մեր երկրում կանցնի առանց տեղումների, անամպ, արևառատ, իսկ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-8-ին ցերեկային ժամերին բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա մոտ 7-9 աստիճանով։ Արդեն նոյեմբերի 8-ին հանրապետության հովտային գոտում այդ թվում և երևանում ցերեկը սպասվում է +18․․․+20 աստիճան տաքություն։ Վայելենք մեր ոսկե աշունը»: