Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է շփման գծում առկա իրավիճակին և նշել, որ ընդհանուր առմամբ կա զինադադարի ռեժիմի խախտումների նվազում:
Մնացականյանի այս հայտարարությունը զարմանքի տեղիք է տալիս, քանի որ ՊԲ-ն օրերս հաղորդագրություն էր տարածել, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ակնհայտորեն նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, հատկապես այն պայմաններում, երբ Բաքվում ընթանում էր ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: