Այսօր մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել կառավարության շենքի մերձակայքում։ Պարզելու համար, թե ի՞նչն է պատճառը, ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց Ոստիկանության լրատվական բաժնի հետ։ Այստեղից տեղեկացրին, որ ոստիկաններն, ընդամենը, հասարակական կարգ են ապահովում։


Մեր դիտարկմանը, թե 2 ոստիկանական մեքենայով և մի քանի 10-յակ ոստիկանները նույն վայրում հասարակական կարգին են հետևո՞ւմ՝ ի պատասխան ասացին․ «Այո, արտառոց ոչինչ չկա»,- փոխանցեցին ոստիկանությունից։

 

Լուսանկարները՝ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան էջից