Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կենդանաբանական այգում կենդանիների անկման հերթական միջադեպին:
«Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել եմ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել»,- գրել է նա: