Ստամբուլյան կոնվենցիան նորից հրապարակ է բերվում։ Այսօր նախատեսվում է ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաև ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների և գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը։
Ներկայիս իշխանություններն այդպես էլ չեն հասկանում, որ հասարակությունը դեմ է այդ տխրահռչակ կոնվենցիային։ Արդեն պատկերացնում եմ, թե ինչ է տեղի ունենալու, երբ ԱԺ-ի լիագումար նիստի քննարկման օրակարգում հայտնվի այդ թեման․ ոչ միայն պառակտում տեղի կունանա իշխանական խմբակցության ներսում, այլև շատ իշխանավորների ժողովուրդը ոնց բերել է, նենց էլ տուն կուղարկի։