ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր առավոտյան ավտոմեքենան գտել է վնասված վիճակում։ Նա լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում ու գրառում կատարել՝ նշելով․
«Առավոտյան մեքենաս գտա այս վիճակում։
Մտածում եմ' միգուցե շներն են արել, բայց մեր բակում հազվադեպ եմ թափառող շուն տեսնում, որեւէ ատամի հետք չկա, իսկ տակի защитник կոչվածը պոկելու համար էլ շուն լինելը քիչա։
Եթե շները չեն, ապա իմաստը չեմ հասկանում»։
Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ մեկնաբանութուններում ավելացրել է ․ «Սա արդեն իրենց խմբակցության պատգամավորներից չորրորդ դեպքն է, Արտ ջան(( բոլորովին չեմ կարծում թե պատահական է»։
Հիշեցնենք, որ վերջերս էլ ապակին կոտրելու միջոցով գողություն էին արել «Իմ քայլի» պատգամավորներից Քրիստինե Պողոսյանի MIni Cooper ավտոմեքենայից, որը ոստիկանները կարճ ժամանակ անց բացահայտեցին։