Նարեկ Բեկթաշյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ասում են՝ ամենամեծ կազմակերպություններից մեկի ղեկավարը փրկվել է սեպտեմբերի 11-ի տեռորից այն պատճառով, որ առաջին անգամ իր երեխային անձամբ տարել է մանկապարտեզ։
Մեկ ուրիշ տղամարդ կենդանի է մնացել, քանի որ այդ օրն իր հերթն էր պոնչիկ առնելու։
Մի կին փրկվել է, քանի որ զարթուցիչը ճիշտ ժամանակին չի աշխատել և ուշացել է աշխատանքից։
Մեկն ուշացել է խցանման մեջ ընկնելու պատճառով։
Նրանցից մեկն ուշացել է ավտոբուսից։
Կանանցից մեկն աշխատավայրում սուրճը պատահմամբ թափել է վերնաշապիկին և ստիպված է եղել վերադառնա տուն՝ հագուստը փոխելու։
Մեկի ավտոմեքենան է խափանվել, մեկը հեռախոսը թողել է տանը և ճանապարհի կեսից վերադարձել տուն։
Ամենատպավորիչն այն է, երբ մի տղամարդ աշխատանքի վայրից տուն է վերադարձել կոշիկները փոխելու, քանի որ կոշիկը նոր է եղել և ցավեցրել է ոտքերը։
Հիմա, երբ ինչ-որ տեղ գնալիս ընկնեք խցանման մեջ, հեռախոսը մոռանաք տանը, երեխաները ուշ պատրաստվեն տանից դուրս գալու, կամ ունենաք այլ խոչընդոտ տանից շուտ դուրս գալու, մի զայրացեք ու հավատացեք, որ դա Աստված է ձեզ պահում, որ ինչ-որ տեղ փոքր-ինչ ուշ հասնեք»։