Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարվա կարևորագույն ձեռքբերման արդյունքը.

Այսօր լուսադեմին Կենդանաբանական այգում շները հոշոտել են կենգուրուներին։ Ցավալի դեպք է։ Իսկ ավելի ցավալի է, որ որևէ մեկը չի կարող վստահ ասել, որ հաջորդիվ կատաղած շները չեն հոշոտի քաղաքացիներին։ Ամեն օր սրա հետ կապված բազմաթիվ բողոքներ ենք ստանում։ Կենդանիների նման վարքագիծը մի շարք կոմպոնենտների հետևանք է։ Օրինակ՝ ոչ պատշաճ վիրահատական միջամտություն իրականացնել, մի վանդակի մեջ հետվիրահատական շրջանում մի քանի կենդանի խցկել և այլն։ Այս ամենի հետևանքով կենդանիների մոտ ավելի է ուժեղանում ինքնապաշտպանական բնազդը։ Մասնագետները կփաստեն։ Կատաղության դեմ պատվաստումների մասին չեմ էլ ուզում խոսել, որովհետև տեսածիցս հետո ինձ թույլ եմ տալիս կասկածել մի շարք «աղաղակվող» բաներում։

Ու այս ամենից հետո, քաղաքապետն ու իր քաղաքական թիմի ավագանու մի շարք ներկայացուցիչներ, առանց ամոթի զգացողության, բոլոր հնարավոր հարթակներից որպես ՏԱՐՎԱ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ասում են՝ 2000 շուն ենք ստերջացրել։ Է՞ս ա Ձեր լուրջ գործը, որով մի տարի զբաղվում եք ու հպարտանում։ Չնայած, էլի լավ ա, որ չեք ասում՝ թշնամին տեսնի, վախենա, թե բա ինչ լավ ենք շուն ստերջացնում։

 

Մեծ-մեծ խոսալու արդյունքը»։