Կադաստրի կոմիտեի ղեկավար, պաշտոնից հրաժարական տված Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Երեկ վերջին անգամվա համար ստացա Կադաստրի կոմիտե / Cadastre Committee-ի ֆինանսական վիճակի հաշվետվությունը։ Դրանում արտացոլված թվերի հիման վրա կարող եմ հպարտանալ ևս մեկ ձեռքբերմամբ։ Վարչապետի վերջին ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ 2019 թվականին կոմիտեն կանխատեսում է 1.05 մլրդ. դրամ ավել գեներացնել ու փոխանցել պետական բյուջե։ Այսօր արդեն առկա միջոցները թույլ են տալիս այդ ցուցանիշը համարել կատարված և ակնկալել մոտ 15%-ով ավելի բարձր արդյունք մինչ տարեվերջ։ Սա նախևառաջ Հայաստանով մեկ տարածված մեծ թիմի համատեղ աշխատանքի արդյունք է, որի համար մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում կադաստրի մեծ ընտանիքին»։