Հայաստանի տարածք նոյեմբերի 2-ին լուսադեմից սկսած Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ։
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, սպասվում է նաև քամու ուժգնացում պոռթկումները մինչև 15-20մ/վրկ։ Այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700մ և ավելի բարձրության վրա կտեղա առաջին ձյունը։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը բոլոր մարզերում կնվազի 8-10 աստիճանով։ Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կդիտվեն առաջին բացասական ջերմաստիճանները, օդում -1․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան»,-նշել է Գագիկ Սուրենյանը: