Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի հավակնորդ Ջո Բայդենը ողջունել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ճանաչելով այս ցեղասպանությունը՝ մենք ոգեկոչում ենք դրա զոհերի հիշատակն ու խոստանում՝ այլևս երբեք»,- գրել է նա:
I welcome the House’s passage of H Res 296, which recognizes and condemns the Armenian Genocide of 1915-23. By acknowledging this genocide we honor the memory of its victims and vow: never again.
— Joe Biden (@JoeBiden) October 29, 2019
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝11-ը։