Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պետք է սահմանել շատ բարձր գին, որով մարդիկ կկարողանան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Հարյուրներով իրենց երեխաներին փոքր տարիքից սկսած դարձնում են այլ երկրների քաղաքացիներ, որպեսզի լուծեն այդ հարցը, սա դոմինոյի էֆեկտի է հանգեցնում. Տեսնելով իր շրջապատի մարդուն, ով նման քայլերի է գնում, մյուսը ևս սկսում է մտածել, որ հոմ ամեն հարց իր երեխայի վրա չի մնալու և ինքն էլ է քայլ անում այդ ուղղությամբ:
Այս ամենին էլ գումարենք այն, որ թե նախկինում, թե հիմա բանակում ծառայած լինելը ոչինչ չի նշանակում ու Հայաստանի բոլոր կառավարություններում բանակում չծառայածները գերակշիռ մաս են կազմել, պետական հատվածում չկա բանակում ծառայածի համար թեկուզ չնչին, բայց արտոնություն և այսպես շարունակ: Եթե պետությունը չի տեսնում իմ կողմից մատնանշված վտանգը, որը չոքելու է մեր դռանը սկսած 8-10 տարի հետո, ապա մենք գործ ունենք երկարատև պլանավորում չունենալու հետ, սահմանեք 50հզ դոլար, սահմանեք 100հզ դոլար, թող և լուրջ գումարներ մտնեն բյուջե, և պայմանագրայինների թիվն ավելանա, և արդարություն վերականգնվի վերջապես:
Միայն թե չասեք, որ հոգեբանական պահ կա՝ հարգելիներս սահմանին երբեք էլ հարուստի կամ բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացողի երեխա չի կանգնել, դա գիտեն բոլորը, նայեք հարցին իրականության տեսանկյունից»: