ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունները BBC-ին տված սկանդալային հարցազրույցի հետքերով, զավեշտալի են։
Նախարարը քաղաքական եւ հասարակական շրջանակների բուռն արձագանքը իր, մեղմ ասած՝ թույլ եւ անպատրաստ մեկնաբանություններին, վերագրում է Հայաստանում բազմակարծության եւ ժողովրդավարության գոյությանը։
Նախարարը չարամտորեն մոռանում է, որ մինչեւ իշխանափոխություն նման ոազմակարծություն եւ ացատություններ « Սերժի Հայաստանում» վաղուց գոյություն ոնեին։ Իսկ ընդդիմախոսներն այն ժամանակ չէին պիտակավորվում, ձվահարվում եւ հռչակվում «ազգի դավաճան»։
Ուստի, պարոն, իմ ազատ խոսելու իրավունքը եւ մասնագիտական պատրաստվածությունը ձեր ոտին մի գրեք։ Դուք դրա հետ նույնքան կապ ունեք, որքան ես՝ Նիկոլի եւ իր թիմի բյուջեի հաշվին միլիոնավոր դոլարների հասնող կայֆերի հետ։
Մնացած , բովանդակային կռուտիտները «Лёлик и Болик» մուլտֆիլմի մակարդակի են։ Բայց քանզի ասվում են ԱԳ նախարարի շուրթերով, ապա մոտ օրերս կրկին առանձին կանդրադառնամ Արցախի հարցում այս իշխանությունների կողմից որդեգրված «կարգավիճակ եւ անվտանգություն» թեզերի վտանգավորությանը։
Արցախի հարցում ստեղծված պայթյունավտանգ շիլաշփոթի մեղավորը Նիկոլն է։ Բայց արդեն ասել եմ նաեւ, որ «շալվար իջեցնողները» պակաս հրեշ չեն»։