ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովում 2020 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Ջանջուղազյանը ներդրումների մասին հակիրճ բնութագրով հանդես եկավ Միքայել Մելքումյանի բարձրաձայնած հարցին ի պատասխան:
Ջաջուղազյանի խոսքը մեջբերում եմ. «Ներդրումների մասին խոսելը, մտադրություն հայտնելը և կոնկրետ գործողություն անելը իրարից էապես տարբերվող բաներ են /…/ Ներդրում չի ենթադրում աջակցություն, ներդրումը ենթադրում է, որ ներդրողը պետք է ներդրված տեղից արդյունք ունենա: Հակառակ դեպքում՝ դա ներդրում չէ, մարդասիրական օգնություն է: Իսկ ներդրում հնարավոր է միայն հաշվարկների, միջավայրն ամբողջությամբ ընկալելու արդյունքում։ Ինչքան էլ տնտեսությունը փոքր լինի, միևնույն է, պետք է տեղի ունենա կարողությունների զարգացում»:
Ատոմ Ջաջուղազյանի խոսքերը ոտքից գլուխ ճիշտ են:
Ընդունենք սա որպես իշխանության կամա, թե ակամա խոստովանություն, որ դեռ մեկ ու կես տարի առաջ հանրությանը ներկայացվող «Հայաստանի դռները ծեծող» ներդրումների մասին խոսակցությունները միֆ էին: