Իլհամ Ալիևը մի բան հստակ չի պատկերացնում. Արցախի հարցում հայ ժողովուրդը միակամ է։
Ադրբեջանում շուտով լայնամաշտաբ ցույց է լինելու, և ոչ թե այն պահանջով, որ սահմանային լարվածությունը թուլանա, խաղաղությամբ հարցը կարգավորվի, այլ Ղարաբաղի «ազատագրման համար»։ Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել ցույցի անցկացումը։ Նպատակն է ցույց տալ, որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը Ղարաբաղի հարցում ունեն միասնական դիրքորոշում։
Նիկոլ Փաշինյան և Զոհրաբ Մնացականյան, Խաղաղությունը իհարկե լավ բան է, բայց կարևոր է հասկանալ, թե ո՞վ է մեր թշնամին, ի՞նչ մոտեցումներ ունի, ինչի՞ է ընդունակ և քանի՞ կոպեկի արժեք ունի իր տված բանավոր խոսքը՝ այն էլ անձնական զրույցի ժամանակ...
Չկա «Ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծ» հասկացողություն... Կա ադրբեջանական երկու ագրեսիվ պատերազմների հետ մղման արդյունքում մեր հայրերի, եղբայրների և զավակների սուրբ արյունով գծված և պաշտպանված ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ: