Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է նախագահ Սարգսյանի ուղերձը Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ։
«Այսօրվա առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը, զգացված եմ, մեծարգո պարոն Սարգսյան»,-գրել է Բախշյանը։
Ուղերձը՝ ստորև․
«Թանկագի՛ն տինին Բախշյան,
Այսօր՝ հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերի 20-րդ տարելիցի օրը, վերստին հիշում ենք Յուրի Բախշյանին, հոկտեմբերի 27-ի մյուս զոհերին, գնահատում, նրանց մարդկային բարձր հատկանիշները, մեծ ավանդը մեր պետականության կերտման ու կայացման գործում։
Այսօր՝ 20 տարի անց, անդառնալի կորստի ցավը չի ամոքվել, մեր վիշտը չի թեթևացել։ Սակայն Յուրի Բախշյանի վառ կերպարը մեր պետականության պատմության, մեր ժողովրդի հիշողության մեջ կմնա հավերժ։
Գործուղման մեջ գտնվելու պատճառով, ցավոք, չեմ կարող անձամբ Ձեզ փոխանցել զորակցության խոսքերս, սակայն այս օրը մտքով և հոգով Ձեզ հետ եմ։ Մաղթում եմ Ձեզ ուժ և կորով»։