«Հրաչյա Հակոբյանը ևս մեկ անգամ գաղտնազերծեց Նիկոլի գաղտնիքը». – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասանուհի Անահիտ Մութաֆյանը։
«Հրաչյա Հակոբյանը ևս մեկ անգամ գաղտնազերծեց Նիկոլի գաղտնիքը: Մեր պագամավորները գործուղումների են գնում ԱՄՆ բյուջեի հաշվին, այսինքն ակնհայտ պարզ է դառնում մեր իշխանությունների ԱՄՆ գործակալներ լինելը:
Եվ ուրեմն Հայկական թավշյա հեղափոխությունը կարելի է հստակ անվանել հայ-ամերիկյան հեղափոխություն, իսկ մեր կառավարությանն ու օրեսդրին կոչել հայ-ամերիկյան կառավարություն:
Հրաչյա Հակոբյանը և մի քանի պատգամավոր մեկնել են ԱՄՆ ԱՐԹ-մենեջմենթի դասընթացների, բայց ինչ պիտի անեն պատգամավորները այդ դասընթացները, երբ նրանց փոխարեն կարող էին գնալ այդ դասընթացներին թատրոնների տնօրեններ և այդ դասընթացների շնորհիվ զարգացնեին հայ թատրոնն ու հայ մշակույթը, սակայն յուղոտ կտորը բաժին է հասել վարչապետի աներձագին:
Հայաստանում չկա այլևս խնամի, ծնոթ,բարեկամ:
Պողոսներ…հանգիստ նստեք տեղներդ Նիկոլի ընտանիքի ու բարեկամների վիճակը գնալով լավանում է, իսկ դու՝ Պողոս ապրիր ավելի վատ քան նախկինում էիր ապրում»: