«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր (քիչ մը ուշացմամբ) իմացա, որ Հովհաննես Քոչարյանը ազատվել է Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից (ԼՀԿ-ի նախագիծը քննադատելու համար):
Պարզապես արձանագրեմ, որ թե՛ նախկին և թե՛ նոր իշխանությունների օրոք Հովհաննես Քոչարյանը մեծագույն ներդրում է ունեցել ոլորտի օրենսդրության բարելավման գործում:
Անցյալ տարի ընտրակաշառքի ամբողջական քրեականացման հիմնական հեղինակն էր գնդապետ Քոչարյանը: Իսկ նախքան հեղափոխությունը նա մարդու իրավունքների առաջմղման հարցում մեր գլխավոր դաշնակիցն էր Ոստիկանությունում:
Եվ իհարկե, բոլորդ գիտեք, որ հենց Հովհաննես Քոչարյանն էր համակարգում ՃԵԿ խախտումների տուգանքների տրամաբանական փոփոխության (իմիջայլոց, տրամաբանությունը շատ խորն է) և բալային համակարգի ներդրման աշխատանքները»: