ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում թվային տվյալներ է ներկայացրել ԱԺ ներկայացուցչական ծախսերի վերաբերյալ: Նա, մասնավորապես, նշել է.
«ԱԺ ներկայացուցչական ծախսերի առնչությամբ հետաքրքիր բաներ են պարզվել ԱԺ աշխատակազմում.
«Ներկայացուցչական ծախսեր» բյուջեի հոդվածով 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ փաստացի ծախսերը կազմել են 58.1 մլն դրամ, իսկ 2018 թ. նույն ժամանակահատվածի դրությամբ՝ մոտ 91.9 մլն: Ըստ այդմ, 2019թ. փաստացի ներկայացուցչական ծախսերը 33.8 մլն֊ով կամ 33.6%֊ով պակաս են եղել 2018թ. համեմատ:
Մեկ պատվիրակության հաշվով ներկայացուցչական ծախսերը (ներառյալ նվերների գնում) միջինում 2017թ. կազմել են 6.2 մլն, 2018թ.՝ 4.3 մլն, 2019թ.՝ 2.8 մլն դրամ։
Պատվիրակությունների մեկ անդամի հաշվով ներկայացուցչական ծախսերը միջինում կազմել են. 2017թ.՝ 728 հազար, 2018թ.՝ 343 հազար, 2019թ.՝ 335 հազար»։