Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քննարկելով առողջապահության նախարարության սրտային վիրաբուժության գծով խորհրդատու Գագիկ Հեբոյանի առաջարկը՝ «Stent for Life» Սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայություններն ընդլայնվել են:

Ծրագրում ընդգրկվել են նաև այն դեպքերը, երբ առկա են չափորոշիչով սահմանված ցուցանիշները, սակայն կորոնարոգրաֆիա հետազոտությունից հետո նպատակահարմար է շտապ (մինչև 48 ժամերի ընթացքում) իրականացնել ոչ թե կորոնար ստենտավորում, այլ աորտա-կորոնար շունտավորում:

Աորտա-կորոնար շունտավորումը կիրականացվի պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` կորոնար անոթների մեկ դեղապատ ստենտի տեղադրման համար` առողջապահության նախարարի հրամանով սահմանված գնին համապատասխան»: