իլիթ Բլեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մել Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմը հրաշալի, հուզիչ, մարդկային ու ռեժիսորական բարձր որակի աշխատանք է, որն իմ սիրելի Իննա Սահակյանն անում է տարիների ընթացքում՝ աշխարհին ու առաջին հերթին՝ Հայաստանին պատմելու երկու հրաշալի մարդու մասին, որոնց մեր հասարակությունն իր նեղ, ստերեոտիպային, միզանտրոպ բնույթի պատճառով, մեծ հաշվով, հեռացրեց մեր երկրից, իբր՝ մի էնպիսի եդեմական պարտեզ ենք, որ էստեղ ինչ-որ անհասկանալի ժյուրիի որոշած ընտրյալները պիտի ապրեն։

Բայց եթե հարցին էդպես նայելու լինենք, ապա այս ֆիլմի հերոսները հենց այն ընտրյալներն են՝ իրենց մարդկային որակների շնորհիվ, որոնք արժանի են լավագույն կյանքին, ու շատ հուսով եմ՝ որևէ երկրում կգտնեն էդ լավագույն կյանքը ու երջանիկ կլինեն։

Ես այսօրվա իշխանությունների անհասկանալի պահվածքը բազմաթիվ այլ հարցերում մեծ սիրով կքննադատեմ, բայց կոնկրետ այս ֆիլմին հատկացված բյուջեն միայն դրական եմ համարում, չնայած նաև հասկանում եմ, որ սա ոչ թե իշխանության, այլ կոնկրետ կինոյի ոլորտի մասնագետների որոշումն է։ Էնպես որ խնդրում եմ, ամեն ինչ մի՛ խառնեք իրար ու մի՛ եփեք նույն կաթսայում։

Վստահ եմ, որ երբ այսօրվա ստատուսահեղեղի մասնակիցները նայեն ֆիլմը, երբ այն արդեն պատրաստ լինի, վատ կզգան իրենց գրած տեքստերի համար։ Անգամ՝ ամենածայրահեղ հոմոֆոբները, հավատացեք։ Իննային, Մելին ու Լիլիթին հերթական անգամ ամրություն ու համբերություն եմ մաղթում, մեզ էլ՝ մի քիչ լայնախոհություն ու սովորական մարդկային սիրտ»։