«Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԿԳ նախարարը 20.000.000 դրամ է հատկացրել Հայաստանում պղծության քարոզին Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում շրջանառվում է այն լուրը, որ պետ. բյուջեից 20.000.000 դրամ է հատկացվել սեռափոխության մասին ֆիլմ նկարահանելու համար, մասնավորապես Մելինե Դալուզյանի մասին, ով հիմա իրեն կոչել է «մել» և սեռափոխվել է: Ինչ է սա, եթե ոչ պղծության քարոզ... Նոր կարդում էի ֆիլմի ռեժիսորի ՝ «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցը և ուղղակի ապշում, թե ինչ հպարտությամբ էր այդ ռեժիսոր աղջիկը պատմում, թե ինչ ֆիլմ են նկարելու այդ պղծության մասին... չասեմ, թե ինչ կասեի էդ ռեժիսորին, երբ հանդիպեի նրան...ինչևէ.. Բայց այս ամենի մեջ շատ հատկանշական է այն փաստը, որ այդ ֆինանսավորման ակունքներում կանգնած է մեր երկրի ԿԳ նախարարը, քանի որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը այժմ գործում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ներքո...այն նախարարը, որ ասում է,թե դպրոցներում չպետք է լինեն հոգևորականներ, քանի որ դա կրոնական քարոզ է, դպրոցներում չպետք է ուսուցանվի Եկեղեցու պատմություն առարկան, որովհետև դա կրոնական քարոզ է, այն նախարարը որ բուհերին մեսիջ է տալիս, որ հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները կարող եք հանել կրթական ծրագրից, այն նախարարը, որ իր մոտ ընդունում է տռանս. կարաբինային և լուրջ դեմքով քննարկում անցկացնում հետը ( երևի այդ ժամանակ էլ կարաբինան պահանջել է, որ նման ֆիլմի ֆինանսավորում լինի, նա էլ համաձայնել է)... Հասկանում եք չէ. Ազգային և հոգևոր արժեքներ չի կարելի քարոզել, բայց փոխարենը կարելի է 20.000.000 մեր հաշվին տրամադրել լկտիության և պղծության քարոզին... Եզրակացությունները թողնում եմ ձեզ..»: