«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, այցելել են Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք ֆորումի ֆեյսբուքյան էջից։

«Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան-ինստիտուտ այցի ընթացքում «Ավրորա» Ֆորումի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համատեղ ջանքերով իրականացվեց «Հիշատակի ծառատունկ»»,–ասված է գրառման մեջ: