ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը իրականացնելու է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
«Դատական իշխանության ինքնուրույնության (ինքնուրույնության, այլ ոչ թե անկախության) վերջին բաստիոններից էր վերաքննիչ քրեական դատարանը: Այս գործի քննությունը ցույց կտա, թե արդյոք «Նոր Հայաստանում» առհասարակ հնարավոր է ինքնուրույն դատարանի գոյությունը, թե՝ ոչ: Ցավով պետք է նշեմ, որ մի քանի դատավորների նկատմամբ համացանցային հարձակումները, ինչպես նաեւ ակնհայտ անհիմն քրեական հետապնդումները, գրեթե զրոյացրել են դատական իշխանությունը մեր երկրում: Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել քր.օրի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։