Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ ձրիակե՛ր…
Սահամնադրական դատարանը հոկտեմբերի 14-ին մերժեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ-ի դիմումը վարույթ ընդունել… Սա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ-ում նրա հարազատ «Իմ Քայլը» դաշինքի խոշորագույն ֆիասկոներից մեկն էր… Բայց այս հարցին չէ, որ ցանկանում եմ անդրադառնալ…
Այդ տեղեկատվության լրահոսում մի քանի ԶԼՄ-ներ և սոցցանցային օգտատերեր նաև անդրադարձել էին ՍԴ դատավոր, գործող իշխանությունների հովանավորյալ, իրեն ՍԴ դատարանի նախագահ հռչակած, բայց «երազխաբ» եղած, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախագահի պաշտոնում ընտրվելը ոչ լեգիտիմ համարող Վահե Գրիգորյանին…
Պարզվում է, այս անձը, ով 2019 թ-ի հունիսի 18-ին ԱԺ-ում ընտրվեց ՍԴ դատավոր մինչև հիմա գործի չի գնում՝ չի հաճախում նիստերին, դատաքննություններին, իրեն պարատականությունները չի կատարում, սակայն մեծ հաճույքով ստանում է աշխատավարձը, օգտվում ծառայողական մեքենայից, զբաղեցնում է աշխատասենյակը և օգտվում ՍԴ դատարանի դատավորին տրված այլ արտոնություններից…
Հիշեցնեմ, որ ՍԴ դատավորի և անդամի աշխատավարձը, ըստ Իրավաբան․net-ի կազմում է 793 680 դրամ… Ստացվում է, որ ՀՀ ՍԴ դատարանի ինքնահռչակ նախագահը այս 4 ամիսների ընթացքում ոչինչ չանելու դիմաց միայն աշխատավարձի տեսքով պետությունից տարրական գրպանել է 3 միլիոն 174 հազար 720 դրամ… Ծառայողական մեքենայի և այլ ծախսերի մասին էլ չեմ խոսում…
Հետաքրքիր է, այս ձրիակերը երկա՞ր է մեր՝ հարկատուներիս հաշվին իրեն լավ զգալու…Ո՞վ է պատասխան տալու այս անբանին աշխատավարձ տալու և նրա համար այլ ծախսեր կատարելու համար…
ժամանակն է, որ իշխանությունները ՍԴ-ում իրենց կողմից ընտրված դատավորին կարգի հրավիրեն…Եթե նա հարիր չի համարում աշխատել ՍԴ մյուս դատավորների հետ, ապա դա արդեն նրա անձնական խնդիրն է և հարկատուները պարտավոր չեն այդ դատավորի կապրիզները տանել…
Պարոն Փաշինյանը շատ է սիրում խոսել դատական համակարգում անարդար երևույթների դեմ պայքարի մասին… Այո՛, համաձայն եմ և պայքարը պետք է սկսել «հարազատ» անարդարներից, օրինակ՝ Վահե Գրիգորյանից և նրա նմաններից, ովքեր տզրկուկի պես հարմարվել են բարձր պաշտոններում և ոչինչ չանելու դիմաց բյուջեից ահռելի գումարներ են ստանում…»: