ՊՎԾ` լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու մասին ծնողը հաղորդում ներկայացրեց ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Ավելի վաղ նա հրապարակել էր երեխայի ոտքի լուսանկարը և գրել. «Քարի վրայից ցատկելու հետևանքը 33 օր ան՝ ըստ ՊՎԾ կասեցված պետի»։